Եգիպտոսում խորհրդարանի վերին պալատը, համաձայն երկրի Սահմանադրական դատարանի որոշման, արձակվել է:

Հիշեցնենք, որ ստորին պալատն արձակվել էր դեռ մեկ տարի առաջ, եւ վերին պալատը ժամանակավորապես կատարում էր նաեւ ստորին պալատի գործառույթը: Դատարանը որոշել է, որ այդ մարմնի պատգամավորների ընտրությունը հակասում է երկրի օրենքին, գրում է «Վեստին»:

Դատարանը նաեւ անվավեր է ճանաչել սահամանադրական հանձնաժողովը, որն անցած տարի հեղինակել էր երկրի նոր Հիմնական օրենքը: Այսպիսով, սահմանդարությունը, որի դեմ հանդես էր գալիս ընդդիմությունը, բայց որը հավանության էր արժանացել հանրաքվեի ժամանակ, ուժը կորցրած է ճանաչվել: