Անկարայում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ: Այդ կերպ նրանք փորձել են ցրել դեպի վարչապետ Էրդողանի նստավայր շարժվող ցուցարարներին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում են Թաքսիմ կենտրոնական շրջանում «Գեզի» այգին ոչնչացնելու որոշման դեմ` հրապարակը վերակառուցելու նպատակով: Հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց, կան հարյուրավոր վիրավորներ եւ ձերբակալվածներ:Միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ Ստամբուլում ոստիկանության կողմից բողոքի ցույցը ցրելու ժամանակ առնվազն երկու ցուցարար է զոհվել:




























