Նիգերի մայրաքաղաք Նիամեյի բանտից, հունիսի 1-ին, ավելի քան 20 բանտարկյալներ են փախել, հաղորդում է Voice of America-ն՝ վկայակոչելով իշխանությունների պաշտոնական հայտարարությունը:
Փախուստի դիմածների շարքում եղել են ահաբեկչության մեջ կասկածվող իսլամիստ զինվորականներ:
Բանտարկյալները փախուստի են դիմել այն բանից հետո, երբ «Ալ-Կաիդայի» հետ առնչություն ունեցող խմբավորումները հարձակվել են ուրանի հանքավայրի եւ զինվորական զորանոցների վրա: Նիգերի արդարադատության նախարարը հայտարարել է, որ փախուստը կազմակերպվել է արտաքին հարձակման հետեւանքով:
Դեռեւս երկրի տաևրածքում գործող ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը:




























