ԱՄՆ Իլինոյս նահանգի Սյուարդ քաղաքի Nova-Kem քիմիական գործարանում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Քաղաքի իշխանությունները սկսել են տարհանել մարդկանց 3 կմ շառավղով գտնվող շենքերից, գրում է The Southern-ը:

Տեղի իրավապահ մարմինների տեղեկատվությամբ՝ գործարանի աշխատակիցներըց մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Այլ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Ընդհանուր առմամբ, քաղաքում բնակվում է ընդամենը մի քանի հարյուր մարդ:

Հրդեհի պատճառները հայտնի չեն: Հրշեջ բրիգադները որոշել են դադարեցնել հրդեհաշիջման աշխատանքները՝ պայթյունների սպառնալիքի պատճառով: