Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կնոջ վրա հարձակման հերթական դեպքն է արձանագրվել: Հարձակման է ենթարկվել Իռլանդիայի քաղաքացին, իր ծննդյան օրը նշելուց հետո: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ի երեկոյան:
21-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ իրեն բռնաբարել է տեղի բնակիչ Սուջայ Միտրան:
Տուժածի խոսքով՝ ով Կալկաթայում գործող միջազգային կազմակերպության աշխատակից է, հանցագործը հյուրանոցում իր ծննդյան տոնակատարության հյուրերի շարքում է եղել: Միտրան ձերբակալվել է:
Ոստիկանության փոխանցմամբ՝ երեկոյից հետո աղջիկը Սուջային մեքենայով հասցրել է նրա բնակարան, որտեղ էլ հենց հարձակման է ենթարկվել, հաղորդում է Life News-ը:
Նշենք, որ Հնդկաստանում վերջին ժամանակներս անընդհատ բռնաբարության դեպքեր են տեղի ունենում: Այսպես, մաարտին խմբակային բռնաբարության զոհ էր դարձել շվեյցարացի զբոսաշրջիկ կինը: Իսկ ապրիլի սկզբին զոհվել էր բռնաբարության զոհ դարձած 24-ամյա բրիտանուհին:




























