Հարավ-Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունում արտակարգ դրություն է հայտարարվել` բազում տարիներ ի վեր տեղացած ձյան հետեւանքով:

Այժմ Հարավային կիսագնդում ձմեռ է: Այն տեւում է մայիսի վերջից մինչեւ սեպտեմբեր: Սակայն սովորաբար ՀԱՀ-ում ձմռանը լինում է +10 աստիճանից ոչ պակաս: Իսկ այժմ զրոյական ջերմաստիճան է, ծովափնյա քաղաքներում ձյուն եւ կարկուտ է տեղում, ջուրը ափի մոտ սառել է, հայտնում է NTV-ն:

Իշխանությունները խնդրել են վարորդներին չբարձրանալ լեռները, քանի որ այնտեղ զգալի ձյուն է կուտակվել:

Ցածրավայրերի բնակիչների տները հեղեղվել են սառցաջրով, Քեյփթաունի արվարձաններում կործանվել է ավելի քան 500 բնակարան, փողոցներում են հայտնվել ավելի քան 2 հազար մարդ: