Չինաստանի Ցզիլին նահանգի թռչնաֆաբրիկայի հրդեհի զոհերի թիվը հասել է 61-ի, գրում է The New York Times-ը:
NEWS.am-ը հայտնել էր, որ Ցզիլին նահանգի Դեհուեյ քաղաքային շրջանի թռչնաֆաբրիկաներից մեկում հրդեհ էր բռնկվել, որին նախորդել էին ձեռնարկության էլեկտրացանցերի երեք պայթյուններ: Ֆաբրիկայի աշխատակիցներն արգելափակված էին մնացել պահեստներից մեկում: Մոտ 40 մարդ ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հրդեհի պատճառների հետաքննություն է տարվում:




























