Ամերիկացի պրոֆեսիոնալ մարզիկ Ջոն Հովարդը, ով մարզասրահ է այցելել Բոսթոնի ահաբեկիչներ Ջոհար եւ Թամերլան Ցարնաեւների հետ, մտադիր է վրեժխնդիր լինել Բոսթոնի ահաբեկչությունների համար:
Հովարդի խոսքով, Թամերլան Ցարնաեւը եղել է հրաշալի բռնցքամարտիկ, քանի դեռ ահաբեկիչ չէր դարձել: Բայց նա երբեք ընկերներ չի ունեցել:
Հովարդը պատմել է, որ սպարինգի ժամանակ մի անգամ կոտրել է Ցարնաեւի քիթը: «Ես հաճախ եմ հիշում այդ օրվա մանրամասները: Եւ գիտեք` ափսոսում եմ, որ մերկ ձեռքերով նրան չսպանեցի: Եթե ես իմանայի, որ այդ մարդը դառնալու Բոսթոնում ահաբեկչության կազմակերպիչները, ես պատասխանատվություն կվերցնեի մեղքի համար: Կնստեի բանտում, բայց կիմանայի, որ սպանել եմ նրան»,- ասել է մարզիկը, հաղորդում է Life News-ը:
Բոսթոնի մարզասրահում վերջին պարապմունքի տեսագրությունը ցույց է տվել, որ ահաբեկչությունից երեք օր առաջ Թամերլանը ածիլել է մորուքը: Մենեջերը հիշում է, թե չի համարձակվել հարցնել պատճառը, քանի որ նա բռնկվող էր եւ հաճախ էր կռվում ղեկավարության հետ:




























