Հունաստանի մայրաքաղաք Աթենքում այսօր՝ հունիսի 3-ին, առավոտյան ժամը 08:05-ին, պայթյուն է որոտացել երկրի արդարադատության նախարարության խոսքի ազատության եւ մարդու իրավունքների հարցերով վարչության գլխավոր քարտուղար Յորղոս Սուրլասի գրասենյակի մոտ:
Գազի բալոններից պատրաստված ռումբը դրվել է շենքի 5-րդ հարկում գտնվող նրա բնակարանի դռան մոտ: Պայթյունից տուժել է շենքի բնակիչներից մի բժիշկ, ինչպես նաեւ մի կին, ով փորձել է օգնություն ցուցաբերել նրան, հաղորդում է RBK-ն:
Եվս երկու պայթյուն միաժամանակ որոտացել են գիշերը, կառավարական շենքերի մոտ, հաղորդում է Life News-ը:
Գիշերը ժամը 3-ին ռումբ է պայթել Շրջակա միջավայրի եւ էներգետիկայի նախարարության շենքի մոտ: Հինգ րոպե անց պայթյուն է որոտացել նաեւ Տնտեսական եւ արդյունաբերական հետազոտությունների հիմնադրամի շենքի մոտ:




























