Թայվանի նախկին նախագահ Չեն Շույբյանը փորձել է ինքնասպան լինել բանտում: Այդ մասին հայտնել է երկրի արդարադատության նախարարությունը:

Բանտի աշխատակիցները տեսել են նրան այն պահին, երբ վերջինս փորձել է սրբիչով կախվել բանտի զուգարանում: Չենին հոգեբան են հատկացրել, ով նշել է, որ բանտարկյալի վիճակն աստիճանաբար բարելավվում է:

Չենն ինքնասպանության փորձ է արել որպես իր ձերբակալությանն ուղղված բողոքի նշան. ըստ նրա, իրեն ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով: Չեն Շույբանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման: Ի սկզբանե նա 2009թ դատապարտված է եղել ցմահ ազատազրկման գողության, կաշառակերության եւ ավելի քան 15մլն դոլլարի լվացման մեղադրանքով: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հետագայում նրա վրայից հանվել է նախագահական ֆոնդից գումար գողանալու մեղադրանքը, սակայն նա մեղավոր է ճանաչվել փաստաթղթերը կեղծելու հարցում:

Չենի կինը դատապարտվել է 17.5 տարվա ազատազրկման, սակայն դատավորը նրան թույլ է տվել չկրել պատիժը, քանի որ նա գամված է հաշմանդամի սայլակին: