Իսպանիայում զոհվել է ռուսաստանցի 35-ամյա զբոսաշրջիկը: Նա ընկել է Իբիցայի շքեղ հյուրանոցի հինգերորդ հարկի համարի պատուհանից: Ըստ չհաստատված տվյալների` տղամարդը խիստ հարբած է եղել:

Ողբերգության ականատեսները հայտնել են, որ ռուսաստանցի տղամարդը միջանցքով իր սենյակն է գնալիս եղել, հանկարծ սայթաքել է եւ ընկել ապակեպատ միջանցքի բաց հատվածում: «Մեր հյուրանոցում սա առաջին նման դեպքն է», - մեկնաբանել են աշխատակիցները, հաղորդում է Life News-ը:

Ընկնելուց անմիջապես հետո  դեպքի վայր են ժամանել հյուրանոցից 300 մ հեռավորության վրա գտնվող բժշկական կենտրոնի աշխատակիցները: Բժիշկները հաստատել են ռուսաստանցու մահը: