Թբիլիսիում է գտնվում Եվրախորհրդարանի արտակարգ պատվիրակությունը: Այցի շրջանակում նախատեսված միջոցառումները տեղի կունենան հունսի 3-4-ին:
Պատվիրակության կազմում են` Լիբոր Ռոուչեկը (Եվրախորհրդարանում Սոցիալ-դեմոկրատների առաջադիմական դաշինք), Քշիշտով Լիշեկը (Եվրոպական ժողովրդական կուսակցություն), Յան Կոժլովսկին (Եվրոպական ժողովրդական կուսակցություն), Բորիս Զալան (Եվրախորհրդարանում Սոցիալ-դեմոկրատների առաջադիմական դաշինք), Անեմի Նեյց Ութեբրոքը (Հանուն Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինք), Ռիշարդ Չժարնեցկին (Եվրոպացի պահպանողականների եւ բարեփոխողների խումբ), Ուլրիկե Լունաչեկը (Կանաչներ/խորհրդարանում եվրոպացիների ազատ դաշինք), հայտնում է «Գռուզիա Online»-ը:
Պատվիրակությունը հանդիպումներ կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ եվրախորհրդարանականները կհանդիպեն լրատվամիջոցների, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի եւ խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչների հետ:
Հունիսի 4-ին Եվրախորհրդարանի պատվիրակությունը կհանդիպի ժողովրդական պաշտպան Ուչեյ Նանուաշվիլիի, ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիի, արդարադատության նախարար Տեյա Ցուլուկիանիի եւ պատժի իրագործման եւ իրավաբանական օգնության նախարար Սոզար Սուբարիի հետ: Հանդիպումները կավարտվեն մամուլի ասուլիսով: Պատվիրակությունը Թբիլիսին կլքի հունիսի 5-ին:
Պատվիրակության անդամ, Եվրախորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Քշիշտոֆ Լիշեկը ցանկություն է հայտնել հանդիպելու նաեւ Վրաստանի Ազգային շարժման գլխավոր քարտուղար, բանտարկյալ Վանո Մերաբիշվիլիի հետ:




























