ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանին անկախ նրանից, թե ովքեր են ղեկավարում այդ երկիրը: Այս մասին հայտնել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը Թբիլիսի կատարած իր մեկօրյա այցի ընթացքում:
«Ես այստեղ եմ եկել երկու պատճառով: Առաջին հերթին Թբիլիսիում ՄԱԿ-ի շաբաթի բացումը կատարելու… Սա այն երկիրն է, որը միշտ կունենա ՄԱԿ-ի աջակցությունն անկախ այն բանից, թե ով է կանգնած իշխանության գլխում», - հայտարարել է Ափաթուրայը՝ թբիլիսյան միջազգային Թբիլիսի օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Նրա խոսքով` այցելության երկրորդ պատճառը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի` հունիսի վերջին կայանալիք այցելության նախապատրաստումն է: Այդ առիթով Ափաթուրայը հանդիպում է ունենալու նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի, եվրաինտեգրման հարցերով պետնախարարի եւ Ազգային անվտագության քարտուղարի հետ:
«Միաժամանակ կքննարկենք նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքերը: Մեզ վրդովվեցրել է բաժանող կառույցների առկայությունը, ինչը խանգարում է բնակիչներին ազատ տեղաշարժվել: Մենք դա բացասական ենք գնահատում»,- հայտարարել է Ապպատուրայը. այդ մասին տեղեկացնում է «Նովոստի Գռուզիա»-ն:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանին փշալարեր է անցկացրել: Ինչպես հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարությունը, որոշ հատվածներում փշալարերը հասնում են Վրաստանի խորքերը:




























