«Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում, այսօր՝ հունիսի 3-ին, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար կազմի հետ` նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարությամբ։

Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական, եվրոինտեգրացիայի եւ Ասոցացման համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցեր։ Մասնավորապես խոսվել է Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ տարաբնույթ հարթակներում համագործակցության հնարավորությունների մասին։

Երկուստեք կարեւորվել է եվրոպական ստանդարտների լիակատար կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։