Բայթյան երեք երկրներում (Էստորիա, Լատվիա, Լիտվա) այսօր՝ հունիսի 3-ին, մեկնարկել են ՆԱՏՕ-ի Saber strike-2013 մասշտաբային զորավարժությունները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբին:

Զորավարժություններին կմասնակցեն 1800 զինվորականներ Բալթյան երկրներից, ինչպես նաեւ Լեհաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, ՆԱՏՕ-ի հյուսիս-արեւելյան կորպուսից եւ Ֆինլանդիայից: Զորավարժությունների գլխավոր շտաբը գտնվում է Լիտվայում: