Անգլիայի Նոթինգհեմշիր կամոսության ոստիկանությունն իր աշխատակցին 8 հազար ֆունթ (10 հազար եվրո) փոխհատուցում է վճարել այն բանի համար, որ նա ոստիկանության շենքում դիպել է միջանցքում դրված թղթերի կույտին, սայթաքել ընկել ու վնասվել, գրում է The Daily Telegraph-ը:
Ընդհանուր առմամբ՝ 2007-2012 թվականներին ոստիկանությունն իր աշխատակիցներին 447 հազար ֆունթ սթերլինգի (520 հազար եվրո) փոխհատուցում է վճարել: Ոստիկանների 43 բողոքներ բավարարվել են:
Բացի վերը նշված փոխհատուցման, մեկ այլ ոստիկան 17 հազար ֆունթ փոխհատուցում է ստացել այն բանի համար, որ հանցագործին հետապնդելիս նա խճճվել է ներքնակների մեջ, ընկել ու վնասվել:




























