ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամները պնդել են, որ սեփական հետաքննություն են սկսել ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիք Հոլդերի նկատմամբ, ով կասկածվում է Fox News հեռուստաալիքի լրագրողի գործով կեղծ ցուցմունք տալու մեջ:
Հանրապետական Բոբ Գուդլաթը Fox News Sunday ծրագրի ժամանակ պատմել է, որ մայիսի 29-ի իր նամակում Հոլդերը որոշ շատ սուր հարցեր է տվել իր ցուցմունքների միջեւ հակասությունների մասին, որը հերքում է գլխավոր դատախազի առնչությունը Fox News-ի լրագրող Ջեյմս Ռոզենի գործի հետաքննությանը եւ դրան հետեւած տեղեկությանը, որ գլխավոր դատախազը ցանկանում էր հասնել լրագրողի տան խուզարկության որոշմանը:
Ինքը՝ Հոլդերը մայիսի 15-ին, Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովում հայտարարել է, որ ինքը ոչինչ չգիտի լրագրողի դեմ «պոտենցիալ դատական քննության» մասին, բայց այդ հայտարարությունից հետո մամուլում տեղեկություն է հայտնվել, որ 2010-ի մայիսին նա հավանություն է տվել Ռոզենի էլեկտրական փոստը խուզարկելու որոշմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























