Russia Today RT.com հեռուստաալիքի կայքը հունիսի 4-ի գիշերը հաքերների հարձակման է ենթարկվել: Twitter-ում հեռուստաալիքը հայտնել է, որ DDoS-հարձակման են ենթարկվել նաեւ Russia Today-ի այլ կայքեր, այդ թվում՝ actualidad.rt.com-ը, arabic.rt.com-ը եւ russian.rt.com-ը:
Հեռուստաալիքի ներկայացուցիչները վստահեցրել են, որ հարձակումը չի ազդել Wikileaks կայքին տեղեկություններ հաղոդող Բրեդլի Մենինգի դատավարության եւ Թուրքիայում բողոքի ցույցերի վերաբերյալ լուրերի թողարկման ծրագրի վրա:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են AntiLeaks անանուն հաքերների խմբավորման ներկայացուցիչները, որոնք նախկինում էլ էին DDoS-հարձակումների ենթարկել Russia Today-ի կայքը:
Նախօրեին հաղորդվել էր, որ Russia Today-ը աշխարհի հեռուստաալիքների լուրերի թողարկումների շարքում առաջինն է հաղթահարել YouTube-ում 1 միլիարդի դիտումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Անցյալ տարվա օգոստոսի կեսերին Russia Today հեռուստաալիքի կայքը մի քանի ժամ անհասանելի էր հզոր DDoS-հարձակման պատճառով, որը հավանաբար նույնպես կազմակերպել էր AntiLeaks հաքերների խումբը: Այն ժամանակ չարագործներն իրենց գործողությունները պատճառաբանել էին նրանով, որ հեռուստաալիքը եթեր է տրամադրել Ջուլիան Ասանժին` Wikileaks կայքի հիմնադրին:




























