ԱՄՆ-ն միլիոնների դրամական պարգեւ է սահմանել իսլամական «Բոքո Հարամ» եւ «Ալ Քաիդան իսլամական Մահրիբի երկրներում» խմբավորումների առաջնորդների գլխի համար, հայտնում է  Պետդեպի մամուլի ծառայությունը:

Ամենախոշոր պարգեւը՝ 7 մլն դոլար, սահմանվել է նիգերիական «Բոքո Հարամ»  խմբավորման ղեկավար Աբուբաքար Շեքաուի գլխի համար:  5-ական մլն սահմանվել է «Ալ Քաիդան իսլամական Մահրիբի երկրներում»  խմբավորման առաջնորդներ Մոխթար Բելմոխթարի եւ Յահյա ալ Համամի մասին տեղեկությունների համար:

ԱՄՆ-ի կառավարությունը 3 մլն դոլար կվճարի Մալիկ Աբելքարիմի եւ Օմար Համահուի մասին տեղեկությունների համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, «Արդարադատությանն ուղղված պարգեւների» ծրագիրը ԱՄՆ-ում գործում է 1984թ.-ից: Դրա շրջանակում ավելի քան 125 մլն դոլար է վճարվել 80-ից ավելի անձանց: