ԱՄՆ Օքլահոմա նահանգում մայիսի 31-ին տեղի ունեցած ավերիչ տորնադոյին զոհ է գնացել 18 մարդ, որոնցից 6-ը երեխաներ են, 5 մարդ համարվում է անհետ կորած, գրում է Star Tribune-ը:
Օդերեւութաբանների տվյալներով՝ ամերիկյան Օքլահոմա, Միսսուրի եւ Իլինոյս նահանգները տուժել են 5 հզոր տորնադոներից: Դրանցից ամենաուժեղը գրանցվել է Օքլահոմա-Սիթիում եւ նրա արվարձաններում: Թափառող աղետին զոհ են գնացել նաեւ երեք «փոթորիկների որսորդներ», այդ թվում այդ ոլորտում հայտնի մասնագետ Թիմ Սամարասը:
Հիշեցնենք, որ սրանից մեկ շաբաթ առաջ Աքլահոմայում եւս մեկ ավերիչ տորնադո էր գրանցվել, որի հետեւանքով զոհվել էր 51 մարդ, այդ թվում 20 երեխա: 140 մարդ վիրավորվել էր, որոնցից 70-ը՝ երեխաներ:




























