Չինական Ցզիլին նահանգի թռչնաֆաբրիկայում հրդեհի զոհերի թիվը հասել է 120-ի, մոտ 70 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հունիսի 3-ին խոշոր հրդեհ է բռնկվել Չինաստանի հյուսիս-արեւելքի թռչնաֆաբրիկայում: Հրդեհը բռնկվել է Ցզիլին նահանգի Դեհուեյ քաղաքային շրջանի ֆաբրիկայում: Աշխատակիցները արգելափակված են մնացել պահեստներից մեկում: Հրդեհին նախորդել են ֆաբրիկայի էլեկտրացանցերի երեք պայթյուններ:

Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը եւ Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը հայտարարել են, թե անհրաժեշտ է մանրազննին հետաքննություն իրականացնել: