Չիլիում փետրվարի 27-ին տեղի ունեցած կործանարար երկրաշարժից փոքրաթիվ հայ համայնքում զոհեր եւ տուժածներ չկան: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ վկայակոչելով Արգենտինայում Հայաստանի դեսպանատունը: Նա հայտնել է նաեւ, որ անվնաս է մնացել Սանտյագոյում գտնվող «Հայ-տունը»:
Նշենք, որ Չիլիի երկրաշարժի ուժգնությունը հասել է 8,8 բալի: Երկրաշարժին հաջորդել է ցունամին: Տարերային աղետներից զոհվել են 700 մարդ, բազմաթիվ շենքեր ավերվել են:



























