Հայաստանի նկարիչների միությունում հունիսի 13-ին կայացել է ընդունելություն Էստոնիայի Հանրապետության 95-ամյակի եւ Երեւանում էստոնական մշակույթի օրերի կապակցությամբ: (ֆոտոռեպորտաժ)
Արարողությանը մասնակցել են դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ:
Դիմելով հավաքվածներին՝ Հայաստանում Էստոնիայի դեսպան Պրիիտ Տուրկը նկատել է, թե Հայաստանն ակտիվորեն աշխատում է ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ, եւ Էստոնիան կարող է օգնել այդ հարցում: Ուստի Էստոնիան լավագույն փորձագետներին է ուղարկել Հայաստան՝ ինտեգրման հարցերում օգնելու համար:
Դեսպանը հատուկ նշել է մշակույթի ոլորտում շփումները: Ըստ դեսպանի, հենց մարդկային միջեւ հարաբերություններն են պետությունների հարաբերությունների զարգացման լավագույն ավանդը:
Դեռեւս հունիսի 12-ի առավոտյան առաքելության շրջանակում Տալինից երկու չարտերային չվերթ է ժամանել Երեւան, որում եղել է ավելի քան 360 մարդ: Նրանք մասնակցելու են «Բոլորը գալիս են Երեւան» ծրագրին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են «Դովլաթովի օրեր Երեւանում», Էստոնական արական երգչախմբի համերգը Վանաձորում եւ Երեւանում, Գյումրիում Տինիս Մյագիի եւ Կյարտ Յոհանսոնի համերգը: Կայանալու է նաեւ Միխայիլ Ժվանեցկիի հեղինակային երեկոն:




























