Պետերբուրգում բացվել է 17-րդ Միջազգային տնտեսական համաժողովը: Համաժողվն իր աշխատանքները սկսել է «Համաշխարհային էկոնոմիկայի հեռանկարները. Որոշիչ գործողությունների ժամանակ» կարգախոսով: Համաժողովը տեւելու է երեք օր, իսկ աշխատանքներին կմասնակցեն ավելի քան 5000 պատվիրակներ, այդ թվում` առաջատար փորձագետներ, ազդեցիկ պաշտոնյաներ, Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների ձեռնարկատիրությունների ղեկավարներ:
Ինչպես հաղորդել են համաժողոովի կազմկոմիտեից, միջոցառման շրջանաներկում անդրադառնալու են 4 հիմնական թեմաների` «Կայուն տնտեսական աճի գլոբալ օրակարգ», «Ռուսաստանը գլոբալ օրակարգում», «Փոփոխությունների նոր կատալիզատորներ», «Աշխարհը փոխող զրույցներ»:
Ինչպես գրում է «Ռոսսիյսկայա գազետան», համաժողովին կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Որպես հյուրեր հրավիրված են ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը եւ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն:
Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների գլխավոր տնտեսական գագաթաժողովն է:




























