Լինվունդ քաղաքի 23-ամյա բնակչուհի Կրիստին Կալդերոնը մահացել է Լոս Անջելեսի գլխավոր տեսարժան վայրերից մեկում` Հոլիվուդի Փառքի արահետում: Նա դանակի հարվածներ է ստացել բազմաթիվ մուրացիկներից մեկի կողմից:
Կալդերոնի ուշադրությունը գրավել է մուրացիկներից մեկի վրա կախված ցուցանակը, որի վրա եղել են վիրավորական բառեր ու «smile-իկ»-ներ: Կինն իր բջջայինով լուսանկարել է ցուցանակը, ինչից հետո մուրացիկի համակիրները նրանից մեկ դոլար են պահանջել:
Կոնֆլիկտի ականատեսները հաղորդել են, որ երբ կինը հրաժարվել է վճարել 1 դոլարը, մուրացիկը նրան գետնին է տապալել եւ դանակի հարված հասցրել: Նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն տուժածի կյանքը փրկել չի հաջողվել:
Ինչպես գրում է Life News-ը, հանցագործները հենց նույն օրը ձերբակալվել են:




























