Լատվիայի Վենտսպիլսե քաղաքում հունիսի 19-ի երեկոյան Վենտու քաղաքում կամուրջից ցած է նետվել 28-ամյա կին` իր երկու փոքր երեխաների հետ: Մորը հաջողվել է փրկել, երկու երեխաները մահացել են:

Կնոջը փրկել են ոստիկանները, սակայն երեխաներին փրկել չի հաջողվել: 3-ամյա տղայի դին միանգամից է հայտնաբերվել, մյուս տղայինը` մի քանի ժամ անց: Կնոջը հասցրել են վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հաղորդում է NewsBalt-ը:

Հանցագորրծություն կատարած կնոջը սպառնում է 15-20 տարի ազատազրկում:

Հաստատվել է, որ կինը դեպրեսիայի մեջ է եղել եւ օգնության համար դիմել է սոցծառայություններին: Հայտնի է, որ վերջերս կինն ամուսնալուծվել է: Այս մասին գրում է Delfi-ն: