Եգիպտական դատարանը չի երկարաձգել երկրի նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆի կալանքը: Վերջինս մեղադրվում է ապօրինի կերպով հարստանալու մեջ:

Դատարանը գործել է ելնելով այն պատկերացումներից, որ կոռուպցիոն գործի մեղադրյալին նախքան դատավարությունը կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետն ավարտվել է: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան կալանավորված է արդեն 2 տարի եւ ազատությունում կմնա, համենայն դեպս, մինչեւ հաջորդ տարի:

Հունիսի 13-ին դատարանը սահմանել էր, որ այս գործի առնչությամբ նոր դատավարություն պետք է անցկացվի, սակայն ժամկետը դեռեւս չի նշանակվել, գրում է «Լենտա.ռու-ն»:

2012թ սեպտեմբերին Նազիֆը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման եւ մոտ 1,5 միլիոն դոլարի չափով տուգանքի: Դատախազության տվյալներով` վարչապետ եղած ժամանակ նա զանազան կոռուպցիոն սխեմաների միջոցով յուրացրել է մոտ 10 մլն դոլար: