Գերմանական Պոտսդամ-Միտտելմարկ շրջանի դատարանը պայմանականորեն դատապարտել է ատամնաբույժին, ով կտրել է իր մատը` խոշոր ապահովագրություն ստանալու համար: Այս մասին հաղորդում է Suddeutsche Zeitung պարբերականը:
43-ամյա բժիշկը, ում անունը չի բարձրաձայնվում և որը մեղավոր է ճանաչվել խարդախության համար, 1 տարվա պայմանական ազատազրկման է ենթարկվել: Ատամնաբույժի պաշտպանը հայտարարել է, որ բողոքարկելու է որոշումը: Ոստիկանություն եւ ապահովագրական ընկերություն ներկայացրած դիմումում ատամնաբույժը նշել է, որ կլինիկա են մտել երկու կողոպտիչներ, ովքեր գումար եւ ոսկի են պահանջել: Մերժվելուց հետո կողոպտիչները կտրել են նրա ձախ ձեռքի մատը, փոխանցում է Lenta.ru-ն:
Քննիչները մի քանի անհամապատասխանություն են գտել բժշկի ցուցմունքներում: Բացի այդ արյան հետքերում հայտնաբերվել են ցավազրկողի հետքեր: Նրա դիմումին ընթացք տալու դեքում ապահովագրական ընկերությունը կվճարեր 600 հազար եվրո` աշխատունակությունը կորցնելու եւ 250 հազար եվրո` հարձակման զոհ դառնալու համար:




























