Նոր Զելանդիայում գողը հանձնվել է ոստիկանությանը այն բանից հետո, երբ թալանի համար մտել է տներից մեկը եւ այնտեղ դիակ գտել: Ոստիկանները ցուցմունք են վերցրել չկայացած գողից եւ ազատ արձակել նրան: Նրան մեղադրանք չի առաջադրվել:

Ինչպես հայտնել է The New Zeland Herald թերթը, ոստիկանները հույս են հայտնել, որ գողը դա կարող է համարել ճակատագրի նշան ու դաս քաղել այդ դեպքից:

26-ամյա երիտասարդը Համիլթոն քաղաքում, մայիսի 19-ի վաղ առավոտյան թալանի համար մտել է տներից մեկը, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերել կախված տանտիրոջ դիակը: Նա վախից սկսել է ճչալ, որից հետո հարեւաննները ոստիկանություն են կանչել:

Ոստիկանները պարզել են, որ տանտերը կախվել է գողությունից ընդամենը մի քանի ժամ առաջ: