Հնդկաստանի Մումբայ քաղաքում հունիսի 21-ի գիշերը եռահարկ շենքի փլուզման հետեւանքով երկու երեխա է զոհվել` երկու ամսական աղջնակ եւ վեցամյա մի տղա, նաեւ՝ մեկ մեծահասակ: Ողբերգության վայրում աշխատում են փրկարարները, որոնք վիրավորներին հանում են փլատակների տակից:

Փլատակների տակ կարող են եւս մի քանի մարդ մնացած լինել, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հունիսի սկզբին Մումբայի իշխանությունները  հայտնել էին, որ քաղաքում փլուզման վտանգի տակ հազարավոր շենքեր կան:
Հնդկաստանում շենքերի փլուզումները  հազվադեպ չեն: Այս տարվա ապրիլին Մումբային կից Թհանե քաղաքում ապօրինի կառուցված բազմահարկ շենքի փլուզման  ժամանակ զոհվել էր 70 մարդ: