Հայտնի է դարձել 13 քրեական հեղինակություններից մեկի անունը` ձերբակալված հատուկ օպերացիայի արդյունքում: Հունգարիայի օրինապահ մարմինների ձեռքն է ընկել քութաիսյան կլանի գլխավոր Մերաբ Ջանգվելաձեն` Մերաբ Սուխումսկին: Նա համարվում էր Դեդ Հասանի ամենաոխերիմ թշնամիներից մեկը:
51-ամյա Մերաբ Ջանգվելաձեն 48 ժամով կալանավորվել է Իտալիայում կատարած օրինախախտման համար, փոխանցում է Life News-ը: Ռուսաստանի արտահանձնում նրան չի սպառնում, քանի որ ռուսական քրեական օրենքների առաջ նա մաքուր է: Նա մի շարք այլ քրեական հեղինակությունների հետ ձերբակալվել է հունիսի 18-ին:
Շուրջկալ Եվրոպայում «ռուսալեզու մաֆիայի» դեմ. ձերբակալվել է վրաստանցի 13 «օրենքով գող»
Ինչպես կարծում են ռուսական հատուկ ծառայությունների աղբյուրները, Սուխումսկին կարող էր առնչություն ունենալ Դեդ Հասանի սպանությանը:




























