Ալաբամայի բնակիչ Ջարվիս Բրիթոնը դատապարտվել է 1 տարի ազատազրկման` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանելու կոչերի համար, որոնք տեղադրվել են Twitter-ում փոխանցում է Associated Press-ը:

Դատարանի առջեւ կանգնելով` ամերիկացին խոստովանել է իր մեղքը եւ զղջացել իր արարքի համար: Այնուամենայնիվ, ազատ արձակվելուց հետո 3 տարի շարունակ ոստիկանությունը հետեւելու է նրան, գրում է ՌԲԿ-ն:

2012թ սեպտեմբերին Բրիթոնը Twitter-ում հաղորդագրություն էր հրապարակել. «Եկեք սպանենք նախագահին»: Նա հիշատակել է F.E.A.R. ընդհատակյա կազմակերպությունը, որի անդամները դրանից կարճ ժամանակ առաջ դատարանի առջեւ էին կանգնել պետական հեղաշրջման մեղադրանքով: