2 շաբաթների ընթացքում ԱՄՆ Յելլոուսթոուն ազգային պարկի 150 աշխատակիցներ եւ 50 հյուրեր վարակվել են նորովիրուսով, որի հետեւանքով առաջանում են աղեստամոքսային համակարգի սուր խանգարումներ:
Պարկի ներկայացուցիչ Էլ Նեշի խոսքով, համաճարակը վերջն 10 տարիների ընթացքում խոշորագույնն է: Ենթադրվում է, որ այն սկսվել է հունիսի 7-ին: Ներկայումս պարկի աշխատակիցները ախտահանում են տարածքը` հիվանդության հետագա տարածումը կանխելու համար, գրում է New York Times-ը:
Նորովիրուսը, որը հայտնի է նաեւ որպես «ստամոքսային հարբուխ», աղեստամոքսային հիվանդությունների պատճառ է: Այն արագորեն մարդուց մարդուն է փոխանցվում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Յելլոուսթոուն ազգային պարկը տեղակայված է Վայոմինգ, Մոնտանա եւ Այդահո նահանգների տարածքում: Այն հայտնի է բնական, տաք աղբյուրներով, հարուստ ֆաունայով եւ ֆլորայով:




























