Բրիտանական Սյուիս քաղաքում մաթեմատիկայի ուսուցիչ Ջերեմի Ֆորեսթը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ աշակերտուհի Մեգան Սթեմերսին առեւանգելու եւ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու համար: Դատարանում Ֆորեսթը խոստովանել է անչափահաս աղջկա հետ սեռական կապի 5 դրվագներում, թեեւ դատական ատենակալները նրան մեղավոր է ճանաչել միայն առեւանգման մեջ, գրում է The Daily Mirror-ը:
Դատավճռի հրապարակմանը ներկա է եղել նաեւ Մեգան Սթեմերսը, ով լսելով ուսուցչի մեղավորության մասին, մոտեցել է նրան եւ ներողություն խնդրել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ քննության ընթացքում աղջիկը ակտիվորեն պաշտպանել է իր ուսուցչին:
Ի սկզբանե, Ֆորեսթին մեղադրել են միայն աշակերտուհուն առեւանգելու մեջ, թեեւ դատախազությունը պահանջում էր նրան մանկապիղծ ճանաչել, գրում է Lenta.ru-ն:
Սթեմերսը ծնողները իրենց աղջկա կորստի մասին հայտարարել են 2012-ի աշնանը:
Աշակերտուհին իր ուսուցչի հետ միասին Ֆրանսիա մեկնող նավի տոմս է գնել, սակայն նրանք հրաժարվել են հետ վերադառնալ: Նրանք, լինելով հետախուզման մեջ, փոխել են իրենց արտաքինը եւ նետել բջջային հեռախոսները, սակայն բլոգներում գրել են, թե որտեղ են գտնվում: Հետախուզում հայտարարելուց մեկ շաբաթ անց Ֆորեսթին կալանավորել են եւ հանձնել բրիտանական իշխանություններին:
14-ամյա Սթեմերսը մաթեմատիկայի 30-ամյա ուսուցչի հետ սկսել է շփվել 2011-ի սկզբից: Նրանք սեռական կապ են ունեցել, թեեւ այդ ժամանակ աղջիկը հազիվ 15 տարեկան է եղել, իսկ Ֆորեսթը ամուսնացած է եղել:




























