Թայվանում նկատվել է թռչնագրիպի H6N1 վիրուսով վարակվածության առաջին դեպքն աշխարհում: Թայվանի առողջապահության նախարարությունում հաստատել են այդ տեղեկատվությունը: Հիվանդը 20-ամյա աղջիկ է եղել, որը ներկայումս դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Նշվում է, որ կինն աշխատում է տեղի ռեստորանում` նախաճաշերի վաճառքի բաժնում: Նա դուրս չի եկել Թայվանի տարածքից եւ շփում չի ունեցել թռչունների հետ: Մինչ այժմ գրիպի այդ վիրուսով մարդու վարակվածության ոչ մի դեպք չի արձանագրվել:
Նախկին հիվանդի հետ շփում ունեցած 36 մարդուց եւ ոչ մեկի մոտ տվյալ գրիպի ախտանշաններ ի հայտ չեն եկել:




























