Ամերիկացի գիտնականները պարզել են, որ բարձրագույն կրթությամբ անձանց, ինչպես նաեւ զինվորականների շրջապատում ծխող դառնալու հնարավորություններն ավելի են մեծանում:
Մասնագետներն այս հետազոտությունն սկսել են սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ահաբեկչությունից հետո: Ըստ գիտնականների` հենց այդ ժամանակ են շատ ամերիկացիներ սկսել ծխել: Ծխողների թիվը ողբերգական իրադարձություններից հետո ավելացել է 2%-ով, հաղորդում է «Medvesti.ru»-ն:
Մասնավորապես ահաբեկչությունից հետո ծխախոտ արտադրող ընկերությունների շահույթն ավելացել է 530 մլն դոլարով: Ըստ մասնագետների` ամերիկացիներին ծխելու է դրդում փողոցում զինվորականների եւ ընդհանրապես համազգեստով մարդկանց առկայությունը:




























