Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հունիսի 23-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությունը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի, Ռուսաստանի Ռաշնության գործադիր իշխանության մարմինների եւ կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախատեսված է Նիկոլայ Պատրուշեւի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:

Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:

Արթուր Բաղդասարյանը եւ Նիկոլայ Պատրուշեւը կայցելեն Գյումրու 102-րդ ռուսական ռազմական բազա, հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիր, Բյուրականի աստղադիտարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: 

Այցի արդյունքների վերաբերյալ կստորագրվի արձանագրություն: