Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սպորտով զբաղվելը ոչ միայն մարզում է մարմինը, այլ նաեւ ուղեղը: Հատկապես հարբեցողների մոտ, որոնց ուղեղի բջիջները մշտապես քայքայվում են:Գիտափորձին մասնակցել է 60 մարդ, եւ գիտնականները ստուգել են կապը մարմնամարզության, ալկոհոլի օգտագործման հաճախականության ու գլխուղեղի փոփոխության միջեւ, հաղորդում է «Russia Today»-ը:
Պարզվել է, որ ճիշտ ընտրված ֆիզիկական վարժությունները նպաստում են ուղեղի մանրաթելերի կուտակմանը, որոնք պատասխանատու են ուղեղի ազդանշանների փոխանցման եւ կոորդինացիայի համար: Դա օգնում է դանդաղեցնել ալկոհոլիզմով տառապողների մոտ կոգնիտիվ խախտումները:




























