Մարքեթինգային «JWT» ընկերության անցկացրած հարցումների համաձայն` ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում տղամարդկանց մեծ մասն օգտվում է  կոսմետիկական միջոցներից:  

Տղամարդկանց շրջանում առավել մեծ պահանջարկ են վայելում մարմնի խնամքի քսուքները: Հարցված 1000 տղամարդկանց 54%-ը պատասխանել է, որ պարբերաբար օգտագործում են կնճիռների դեմ քսուք: 33%-ը էպիլյացիայի միջոցներ է օգտագործում,  39%-ը հիգիենիկ շրթներկ, 29%-ը մանիկյուր, իսկ  19%-ը` կեղծ արեւայրուք եւ միայն 26% -ը  չի  օգտվում կոսմետիկական միջոցներից, հաղորդում է  «Russia Today»-ը:

Նորաձեւության մի շարք հայտնի ընկերություններ թողակում են կոսմետիկա  տղամարդկանց համար: Փորձագետները տղամարդկանց կոսմետիկայի նկատմամբ նորաձեւությունը պայմանավորում են նրանով, որ ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ ինքնավստահության պակաս ունեն: Նրանց կարծիքով, այսօր տղամարդկանց արտաքինի նկատմամբ ավելի մեծ պահանջներ են ներկայացվում, քան կանանց: