Թայվանական «Let’s Cafe» ցանցն իր հաճախորդներին առաջարկում է բուրումնավետ սուրճ, որի փրփուրի վրա նրանք կարող են տեսնել իրենց իսկ դիմանկարը: «Let’s Cafe»-ն սրճարան չէ, այլ սուրճի վաճառքի ավտոմատ:
Սակայն հեղինակները վստահեցնում են, որ նոու- հաուն թույլ կտա ոչ միայն ավելացնել վաճառքի ծավալը, այլ լուրջ մրցակացություն ստեղծել դաշտում:Անվանական լատեն ստանալու համար նախ եւ առաջ պետք է բջջայինով լուսանկարվել, պատկերը բեռնել ավտոմատ մեքենայի մեջ եւ սպասել մի քանի րոպե, մինչ պատկերը կերեւա կաթնային փրփուրի վրա, հաղորդում է « Russia Today»-ը:Գաղափարը պարզ ու զվարճալի է, սակայն այն լայն տարածում է գտել սոցիալական ցանցերում եւ դարձել շատ լավ գովազդ «Let’s Cafe»-ի համար:




























