Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերն արգելել են իրենց նավաստիների ավանդական կենացը` «կանանց եւ սիրեցյալների համար»:
Հունիսի 23-ից «կանանց եւ սիրեցյալների համար» կենացի փոխարեն նրանք բաժակ կբարձրացնեն «հանուն մեր ընտանիքների»: Բացի այդ, նավատորմում սեռերի հավասարության արշավի շրջանակում եւս մեկ ավանդական կենացի` «to our men» (հանուն մեր տղամարդկանց) կփոխարինի «հանուն մեր նավաստիների» կենացը:




























