Իսպանիայի Գանդիա քաղաքում PLAYA CAN լողափն է բացվել, որը Վալենսիայում շների համար նախատեսված առաջին լողափն է:
Այս մասին հայտնել են քաղաքապետ Արտուրո Տորոն եւ քաղաքի լողափերի գծով խորհրդատու Պեպե Հուստը: Այնտեղ թույլատրվում է միայն շների եւ նրանց տերերի մուտքը, նշում է Espanarusa-ն:
Այդ գոտին գտնվում է l'Ahuir լողափի վերջում: Տարածքում արդեն տեղադրվել է անհրաժեշտ ամեն ինչ, իսկ ափին աշխատում է այցելուների համար տեղեկատվական կենտրոնը, հաղորդում է Euromag.ru-ն:
Բացի դրանից, այդտեղ կան հատուկ հարմարություններ, որտեղ կարելի է որոշ ժամանակով կապել շներին, ինչպես նաեւ կան պլաստիկ տոպրակներ` շների հետեւից մաքրելու եւ լողափը մաքուր պահելու նպատակով:




























