Առաջիկայում ֆրանսիական ավտոմեքենաներում կտեղադրվեն սարքեր, որոնք հիշեցնում են սեւ արկղեր: Այս մասին հաղորդել է Ֆրանսիայի ճանապարհային երթեւեկության ազգային անվտանգության խորհուրդը, փոխանցում է Le Figaro-ն:
Սարքերը կօգնեն վերականգնել այն ամենը, ինչ ավտոմեքենայի հետ կատարվել է թվարից 30 վայրկյան առաջ: Դրանք տեղեկություններ են հավաքելու արգելակման համակարգի, արագության, անվտանգության գոտու ֆիքսման եւ անվտանգության բարձիկների աշխատանքի վերաբերյալ, փոխանցում է Euromag.ru-ն:
Ցավոք, սարքը տեսագրություն չի ապահովի, ինչը թույլ չի տա տեսնել նախավթարային իրավիճակը եւ լսել սրահի խոսակցությունները: Այդ առնչությամբ, պետք է վերլուծել սարքերի հնարավոր օգակարությունը: Մասնագետների կարծիքով` դա կօգնի բարձրացնել վարորդների ուշադրությունը: Սեւ արկղի տեղադրումը տեխնիկական դժվարություն չի ներկայացնում, բացի այդ` դրանք այնքան էլ թանկարժեք չեն` ընդամենը 150 եվրո:




























