Ղազախստանի բնակիչները մտադիր են հունիսի 30-ին վերահուղարկավորել սակյան թագավորի մնացորդները, որոնք Շիլիկտինյան հովտում հայտնաբերվել էին 2003թ.:
Ներկայումս թագավորի մնացորդները գտնվում են Ալմաթիում, որտեղից կբերեն հունիսի 28-ին եւ կթաղեն Շիլիկտինի դամբարանում: Պատմության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Այնագուլ Իսմագուլովան հայտարարել է, թե գիտնականները նման քայլի գնացել են՝ անսալով մշակույթի նախարարության խնդրանքին, գրում է Tengrinews.kz-ը:
Արեւելա-ղազախական երկրամասի բնակիչները վերջին հինգ տարում վերահուղարկավորում էին պահանջում: Նրանք պնդում էին, որ պեղումներից հետո հաճախակի են դարձել բնական կատակլիզմները, իսկ աուլներում թերմիտ երեխաներ են ծնվում:
Ընդամենը Շիլիտինի հովտում վաղ երկաթեդարի մոտ 200 հուշարձաններ են գտնվում:



























