Պակիստանի ահաբեկչության գոտում գտնվող ռուսաստանցի բոլոր ժայռագնացները կապ են պաշտպանում  Ռուսաստանի դեսպանատան հետ: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ժայռագնացության ֆեդերացիայի կայքում:

Հիշեցնենք, նախօրեին ֆեդերացիան հայտարարել էր, որ Պակիստանի լեռներում գտնվող ռուսաստանցի զբոսաշրջիկների խումբը արդեն երկրորդ օրն է կապի մեջ չէ:

Պակիստանում կորել է ռուսաստանցի ժայռագնացների խումբը 

Այս պահին արշավախմբի ռուսաստանցի մասնակիցները Իսլամաբադում են, Ռուսաստան վերադառնալու ժամկետները դեռ հստակեցված չեն, հայտնում է gazeta.ru-ն:

Հիշեցնենք, անցած հանգստյան օրերին Պակիստանի հյուսիսի լեռնային շրջանում թալիբները սպանել էին 10 օտարերկրյա զբոսաշրջիկների: Ահաբեկիչները ներխուժել էին վրանային ավան, զբոսաշրջիկներին հանել դուրս եւ գնդակահարել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էին «Ջունդուլլահ» խմբավորումն ու պակիստանյան թալիբները: Հունիսի 25-ին Պակիստանի թալիբները հայտարարել էին հատուկ ստորաբաժանման ստեղծման մասին, որը երկրի տարածքում հարձակումներ կգործի արտասահմանցիների վրա: