2010թ. մարտի 4-10-ը ՆԱՏՕ-ի դաշնակից եւ գործընկներ պետություններում, այդ թվում` Հայաստանում ճգնաժամերի կառավարման հերթական վարժանքն է անցկացվելու:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՆԱՏՕ-ի Ճգնաժամերի կառավարման համակարգի գործունակության ապահովման նպատակով ՆԱՏՕ-ի կողմից ամեն տարի կազմակերպվում եւ անցկացվում են Ճգնաժամերի կառավարման վարժանքներ (CMX): Այս վարժանքների սցենարները ներառում են ճգնաժամերի հնարավոր լայն ասպեկտ` բնական աղետներից մինչեւ ահաբեկչություն ու պատերազմական իրավիճակ: Այս վարժանքները տեսական են եւ անց են կացվում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում եւ դաշնակից ու գործընկեր պետություններում:




























