Ռուսաստանի սահմանների մոտ գտնվող տարածաշրջանային չկարգավորված խնդիրները պոտենցիալ վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության համար։ Այս մասին մարտի 5-ին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
«Կարեւոր է նաեւ նկատի ունենալ, որ մեր սահմաններին մոտ գտնվող տարածաշրջանային բազմաթիվ չկարգավորված խնդիրներ կան։ Դա պոտենցիալ վտանգ է ներկայացնում մեր երկրի ազգային անվտանգության համար»,- հայտարարել է Մեդվեդեւը։
Խոսելով Ռուսաստանի սահմաններին կից լարվածության մասին՝ նախագահը նշել է, որ, մասնավորապես, Վրաստանը շարունակում է մեծացնել իր ռազմական պոտենցիալը։
«Ցավոք, շարունակվում է դրսից Վրաստանի ռազմական պոտենցիալի վերականգնումը»,- նշել է Ռուսաստանի առաջնորդը"։



























