Մեր ունեցած տեղեկություններով նախագահ Սերժ Սարգսյանը լրջորեն դիտարկում է իր մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանին Հանրային հեռուստառադիոընկերություն գործուղելու տարբերակը: Դա կարող է տեղի ունենալ արդեն մոտ օրերս:

Ըստ մեր աղբյուրի, Սամվել Ֆարմանյանին գործուղելով Հանրային հեռուստառադիոընկերություն (այնտեղ Ֆարմանյանի համար ստեղծվել է նոր պաշտոն, եւ նա ղեկավարելու է Հանրային հեռուստատեսության եւ հանրային ռադիոյի լրատվական ու քաղաքական հաղորդումները), ըստ էության, Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը Հանրայինը վերցնում են իրենց ամբողջական վերահսկողության տակ՝ չեզոքացնելով վերջինիս հնարավոր ռեւերանսները 2012 եւ 2013թ.թ. համապետական ընտրությունների եւ այդ առնչությամբ հնարավոր տարբեր զարգացումների համատեքստում: Իր թիմի վաստահելի մարդկանցից մեկին Հանրային գործուղելու որոշումը նախագահականի մեր աղբյուրը համարեց ազդակ, որ Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը սկսել են լրջորեն նախապատրաստվել գալիք համապետական ընտրություններին:

Սամվել Ֆարմանյանին փոխարինողի թեկնածուների շարքում, ըստ մեր աղբյուրի, դիտարկվում են Էդուարդ Շարմազանովը, Արա Սաղաթելյանը, Արմեն Արզումանյանը եւ, ինչպես միշտ, Մենուա Հարությունյանը: