Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը, ինչպես նաեւ այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանա-ղարաբաղյան շփման մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի խախտում Ադրբեջանի ստորաբաժանումների կողմից:

ԼՂՀ պաշտպանության բանակի տեղեկատվության համաձայն, ադրբեջանական կողմը դիպուկահար հրացաններից, փոքր տրամաչափի զենքից կրակ բացել Ղարաբաղի Սեյսուլան, Կորգան, Կարմիրավան, Ջրաբերդ, Թալիշ, Գյուլիստան եւ այլ բնակավայրերի դիրքերի ուղղությամբ:

«ԼՂՀ Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը դադարեցրել է կրակը»,- նշվում է հաղորդագրության մեջ: