Էդվարդ Սնոուդենի հայրը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե որ դեպքում կարող է իր որդին վերադառնալ ԱՄՆ. եթե երաշխիքներ ստանա, որ ազատության մեջ կլինի նախքան դատավարությունը եւ կկարողանա ինքն ընտրել դատական գործընթացի անցկացման վայրը:

Այս պահանջները Սնոուդեն-ավագն իր փաստաբանի հետ շարադրել է նամակում, որն ուղղված է ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին, գրում է «lenta.ru-ն»:

Բացի այդ, Սնոուդենի հայրը հայտարարել է, որ իր որդին կարող էր այլ մարդկանց, այդ թվում` WikiLeaks-ի ներկայացուցիչների, մանիպուլյացիայի զոհ հանդիսանալ:

Թե ինչպես է հայրն իմացել որդու պահանջների մասին, չի հաղորդվում: Ընդ որում, NBC-ն հաղորդում է, որ հայր ու որդի այս տարվա ապրիլից չէին խոսում, ուստի հայրը կարող է միայն գուշակել դրդապատճառները, որոնցով ուղղորդվել է Էդվարդը: